25 Հլս
2024
22.3° c ԵՐԵՎԱՆ
13.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով դեսպանների փոխատեղումներ են եղել

Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով դեսպանների փոխատեղումներ են եղել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը 3 երկրում դեսպանների փոխատեղումներ
կատարելու հրամանագրեր է ստորագրել։

Նախագահի հրամանագրերով՝ Աննա Աղաջանյանը հետ է կանչվել Բելգիայում
ՀՀ դեսպանի, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից, Ալեքսանդր Արզումանյանը՝
Շվեդիայում, Դանիայում, Նորվեգիայում, Իսլանդիայում դեսպանի պաշտոնից, իսկ Սամվել Մկրտչյանը՝
Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից։

Աննա Աղաջանյանը դեսպան է նշանակվել Շվեդիայում, Դանիայում, Նորվեգիայում
և Իսլանդիայում (նստավայրը՝ Ստոկհոլմ), Ալեքսանդր Արզումանյանը՝ Լեհաստանում, իսկ Սամվել
Մկրտչյանը՝ Իրաքում  (նստավայրը՝ Բաղդադ)։