12 Հլս
2024
32° c ԵՐԵՎԱՆ
26.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 9 բուժառու

Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 9 բուժառու

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական
բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 9 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված
բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ
և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել
2 բուժառուի, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում
ստանալու համար։

«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում
24 երեխա, 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում
90 հիվանդ, 3 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 1-ը ծայրահեղ
ծանր վիճակում։