ABCMEDIA
Փաշինյանը Հայաստանը դրել է ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի հակադրության մեջտեղում. սա նշանակում է, որ մեր երկիրը բզկտելու են. Անդրանիկ Թևանյան

Փաշինյանը Հայաստանը դրել է ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի հակադրության մեջտեղում. սա նշանակում է, որ մեր երկիրը բզկտելու են. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքն ավագանու ընտրություններին
մասնակցող միակ ուժն է, որը հստակ գնահատական է տալիս Փաշինյանի կործանարար
և պետականաքանդ իշխանությանը,
երբեք չի համագործակցել այդ իշխանության հետ
և առաջարկում է ամբողջական
իշխանափոխություն: Այս մասին Ավան վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպման
ժամանակ հայտարարել է դաշինքի առաջնորդ Անդրանիկ
Թ
ևանյանը։

 «Փաշինյանը Հայաստանը դրել է ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի հակադրության
մեջտեղում. սա նշանակում է, որ մեր երկիրը բզկտելու են»,- աս
ել է Թևանյանը։

Նա նշել է, որ «Մայր Հայաստանի» անդամներն անցնում են շենքից շենք, բակից բակ, որպեսզի
ահազանգի շեփոր հնչեցնեն. վտանգված է Հայաստանի գոյությունը։

«Նիկոլ Փաշինյանն այս ընտրությունները տարբեր մանկլավիկների, մանրապճեղների ու դրածոների
միջոցով ուզում է իջեցնել ասֆալտի թեմայի կարևորության, մինչդեռ վտանգված է մեր երկրի
գոյությունը։ Ձեր քվեով թույլ մի՛ տվեք, որ Երևանն Էրիվան դառնա, Հայաստանն էլ՝ Արևմտյան
Ադրբեջան»:

Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, Թևանյանի համոզմամբ, հնարավոր է միայն
Նիկոլ Փաշինյանի պարտության ու խայտառակության հետքը Հայաստանից մաքրելուց հետո։