
Ուկրաինայում խաղաղությունը հնարավոր է Դոնբասից և Ռուսաստանի նոր տարածքներից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումից հետո․ Պեսկով
Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը այն տարածքներից՝ Դոնբասից և Ռուսաստանի նոր տարածքներից անհրաժեշտ նախապայման է Ուկրաինայում խաղաղության հասնելու համար․ ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե Ուկրաինան դուրս բերի իր զորքերը այդ չորս շրջաններից, ապա՝ այո», — ասել է նա՝ պատասխանելով լրագրող Անն Նիվայի այն հարցին, թե արդյոք կավարտվի՞ պատերազմը այդ պայմանով։
Պեսկովը հիշեցրել է, որ տվյալ շրջանները ՌԴ Սահմանադրությամբ ամրագրված են որպես երկրի անբաժանելի մասեր։ Նա նաև ընդգծել է, որ այս պահին այդ շրջանների որոշ հատվածներ դեռ օկուպացված են Կիևի ռեժիմի կողմից։
«Ռեֆերենդումների արդյունքներով այդ տարածքները ներառվել են Ռուսաստանի Դաշնության վարչական սահմանների մեջ։ Մեր տեսանկյունից սա և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո իրողություն է», – ասել է Պեսկովը։