27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Արմավիր» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած կալանավոր է մահացել

«Արմավիր» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած կալանավոր է մահացել

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 4-ին կալանավոր
է մահացել։ Մահվան պատճառը հացադուլի հետևանքով սովամահությունն է։

ABC Мedia-ի հետ զրույցում Քրեակատարողական ծառայության հանրային
կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը նշեց, որ բանտարկյալ Գ.Ս.-ն, որի անունը չեն ցանկանում
հանրայնացնել, բուժվում էր դատապարտյալների հիվանդանոց ՊՈԱԿ-ում, որտեղից դուրս գրվելուց
անմիջապես սկսել է հացադուլը։

Դատապարտյալը հացադուլը սկսել է օգոստոսի
31-ին, իսկ սեպտեմբերի 4-ին շտապօգնության բուժակները գրանցել են նրա կենսաբանական
մահը։

«Հացադուլ էր սկսել, քանի որ չէր ցանկանում
դուրս գրվել հիվանդանոցից»,- ասաց Նոնա Նավիկյանը։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության
տվյալների՝ մարդն առանց ուտելիքի կարող է դիմանալ 3-4 շաբաթ, սակայն դատապարտյալը մահացել
է 4 օրում, հետևաբար ասել, որ նրա օրգանիզմում ամեն ինչ կարգին է, ճիշտ չէ։

Նոնա Նավիկյանը, սակայն չցանկացավ պատասխանել, թե ինչու են
նրան դուրս գրել հիվանդանոցից և հորդորեց դիմել Դատապարտյալների հիվանդանոց։ Այստեղ
մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։

Հայաստանում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ
հացադուլի պատճառով դատապարտյալ է մահանում։ Առաջին դեպքը գրանցվեց 2018 թվականին։
44-օրյա հացադուլից հետո «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել էր լրագրող Մհեր Եղիազարյանը։