ABCMEDIA
Հայաստանը չպետք է դառնա Արևմուտքի գործիքը ՌԴ-ի դեմ, Մոսկվայում դժգոհ են Փաշինյանի հարցազրույցից․ աղբյուր

Հայաստանը չպետք է դառնա Արևմուտքի գործիքը ՌԴ-ի դեմ, Մոսկվայում դժգոհ են Փաշինյանի հարցազրույցից․ աղբյուր

Մոսկվան ծայրաստիճան դժգոհ է իտալական La Repubblica թերթին տված
հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի մասին արված հայտարարություններից
և օգոստոսի 31-ին ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունից, դրանք անընդունելի են․
ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական ​​աղբյուրը։

«Հայաստանի վարչապետը հայտարարեց տարածաշրջանից
Ռուսաստանի հեռանալու հնարավորության մասին։ Փաստորեն, Արևմուտքը փորձում է արհեստականորեն
դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից՝ օգտագործելով Երևանը որպես այդ նպատակին
հասնելու միջոց։ Ռուսաստանը՝ որպես Հայաստանի ամենամոտ բարեկամ, մտադիր չէ հեռանալ
տարածաշրջանից։ Հայաստանը ևս չպետք է դառնա Արևմուտքի գործիքը Ռուսաստանի դեմ», – ասել
է աղբյուրը։