26 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ աշակերտները ևս 3 բրոնզե մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային 35- րդ օլիմպիադայում

Հայ աշակերտները ևս 3 բրոնզե մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային 35- րդ օլիմպիադայում

Հունգարիայի Սեգեդ քաղաքում 2023 թ․ օգոստոսի 28-ից
սեպտեմբերի 4-ը անցկացվել է Ինֆորմատիկայի միջազգային 35-րդ օլիմպիադան, որին մասնակցել
է 89 երկրի 355 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը
4 աշակերտ։

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Օլիմպիադային Հայաստանի
թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի (Սամվել Աբելյան,
12-րդ դասարան և Ծովակ Եգորյան, 10-րդ դասարան) և Քվանտ վարժարանի (Համլետ Պետրոսյան,
12-րդ դասարան և Գագիկ Գևորգյան, 10-րդ դասարան) աշակերտները։

ՀՀ թիմից բրոնզե մեդալների են արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ
հատուկ դպրոցի աշակերտներ Ծովակ Եգորյանը ու Սամվել Աբելյանը, ինչպես նաև Քվանտ վարժարանի
աշակերտ Գագիկ Գևորգյանը։

Հայաստանի թիմը ղեկավարել են ԵՊՀ-ից Արմեն Անդրեասյանը և Սամվել
Անդրեասյանը։

Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով՝ յուրաքանչյուրում 3-ական առաջադրանք։