26 Դեկ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստան-Թուրքիա հանդիպումը շատ սկզբունքային նշանակություն ունի․ Էդուարդ Սպերցյան

Հայաստան-Թուրքիա հանդիպումը շատ սկզբունքային նշանակություն ունի․ Էդուարդ Սպերցյան

Հայաստանի հավաքականին առաջիկայում երկու շատ բարդ խաղ է սպասվում․
ասել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ
Սպերցյանը՝ նկատի ունենալով Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակներում Թուրքիայի
և Խորվաթիայի հավաքականների դեմ խաղերը։

«Հավանաբար, դրանք ամենակարևոր խաղերն են, որովհետև մենք
մրցաշարային աղյուսակում երկրորդն ենք։ Մենք երեք միավորով ենք զիջում Թուրքիային։
Մեզ համար այս խաղը շատ սկզբունքային է և շատ մեծ նշանակություն ունի»,-
Championat.com կայքին տված հարցազրույցում ասել է Սպերցյանը։

Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը
սեպտեմբերի 8-ին մրցակցի հարկի տակ կխաղա Թուրքիայի, իսկ սեպտեմբերի 11-ին սեփական
հարկի տակ կմրցի Խորվաթիայի ընտրանու հետ։ Հայաստանի հավաքականը երեք խաղերից հետո
վաստակել է 6 միավոր և զբաղեցնում է աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ 3 միավորով զիջելով
Թուրքիային, որը 4 խաղ է անցկացրել։ Խորվաթիայի հավաքականը երկու խաղերում վաստակել
է 4 միավոր և մրցաշարային աղյուսակում երրորդն է։