Զելենսկին պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնից ազատել է երկրի
պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովին։ Նրան կփոխարինի Պետական գույքի հիմնադրամի
ղեկավար Ռուստեմ Ումերովը, եթե թեկնածությունը հաստատի Գերագույն ռադան։
«Ալեքսեյ Ռեզնիկովն անցել է լայնածավալ պատերազմի ավելի քան
550 օրվա միջով։ Կարծում եմ, որ նախարարությանն անհրաժեշտ են նոր մոտեցումներ և փոխգործակցության
այլ ձևաչափեր ինչպես զինվորականների, այնպես էլ, ընդհանուր առմամբ, հանրության հետ»,
– ասել է Ուկրաինայի նախագահը։
Նա հույս է հայտնել, որ Գերագույն ռադան կհաստատի Ումերովի թեկնածությունը։