
Հուսիները հայտարարել են Կարմիր և Արաբական ծովերով բրիտանական նավերի անցումն արգելելու մասին
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» (հուսիներ) ռազմաքաղաքական շարժումը Կարմիր և Արաբական ծովերով անցնելու արգելք է սահմանել Մեծ Բրիտանիայի նավերի համար այն բանից հետո, երբ Բրիտանիան հայտարարել է, որ մտադիր է միանալ հուսիների վերահսկողության տակ գտնվող նահանգներին ԱՄՆ-ի կողմից իրականացվող հարվածներին․ հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով շարժման աղբյուրին։
«Շարժումը մտադիր է արգելել բրիտանական առևտրային նավերի անցումը Կարմիր, Արաբական ծովերով և Ադենի ծոցով, ինչպես ամերիկյան և իսրայելական նավերի դեպքում է։ Այս քայլը ձեռնարկվել է ի պատասխան Մեծ Բրիտանիայի՝ ԱՄՆ-ի հետ միասին Եմենի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու մասին հայտարարության»,-նշել է աղբյուրը։
Նա հավաստիացրել է, որ բրիտանական նավերին վերաբերող արգելքը լրջորեն կազդի բրիտանական տնտեսության վրա: