
Թաթոյանը Արցախի և Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայ եկեղեցու թեմերի առաջնորդների հետ քննարկել է Սյունիքում ստեղծված վիճակն ու հայ գերիների վերադարձի հարցը
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի Հայ եկեղեցու թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի և Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։
«Քննարկեցինք հարցեր, որոնք վերաբերում են են Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքներին, ներկայացրեցի Սյունիքի գյուղերում ապրիլի 12-13-ի մեր վերջին փաստահավաք աշխատանքների արդյունքները, հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանը, ինչպես նաև միջազգային ատյաններում համագործակցությունը: Քննարկեցինք նաև արցախցիների իրավունքների խնդիրները և լուծումների, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների և պատանդների իրավունքների հետ կապված հարցեր։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սփյուռքի թեմերը մեծ կարևորություն ունեն մեր համազգային իրավունքների պաշտպանության և միջազգային հարթակներում համախմբված հանդես գալու հարցում»,- գրել է Թաթոյանը։