07 Մայ
2025
11.2° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է ուկրաինական Սումի քաղաքին. կան զոհեր

Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է ուկրաինական Սումի քաղաքին. կան զոհեր

Մայիսի 6-ի երեկոյան ռուսական բանակը բալիստիկ հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի Սումի քաղաքի արվարձաններում գտնվող քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 7-ը վիրավորվել են․ գրում է ուկրաինական pravda պարբերականը։

Սումիի քաղաքապետ Արտյոմ Կոբզարը հայտնել է, որ հարվածի հետևանքով մեկ աղջիկ տեղում մահացել է, իսկ մեկ տղամարդն ու տղա երեխա մահացել են հիվանդանոցում։ Եվս յոթ մարդ վիրավորվել է, որոնցից վեցը երեխաներ են։ Մեկ երեխայի վիճակը ծանր է:

Ռազմագերիներ