
ՌԴ-ն խախտում է հրադադարը. Ուկրաինայի արտգործնախարար
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է ռուսական զորրքերի կողմից հրադադարի խախտման 734 դեպքի մասին:
X սոցցանցում կատարած իր գրառման մեջ նա նշել է, որ ուկրաինական կողմն իր դաշնակիցների հետ համաչափ պատասխան է տալիս բոլոր գրոհներին:
Միևնույն ժամանակ նա ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել կնքելու 30-օրյա զինադադար, որը կողմերին թույլ կտա սկսել ուղիղ բանակցություններ կողմերի միջև:
Հիշեցնենք՝ այսօր ռուսական կողմը հայտարարել էր եռօրյա հրադադար՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ: