ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են անցակետից առևանգված 3 ուսանողներին
ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են Հակարիի կամրջի
ապօրինի անցակետից առևանգված 3 հայ ուսանողներին․ տեղեկությունը ABC Media-ի հետ զրույցում
հաստատեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցության ծրագրի ղեկավար Զառա Ամատունին։
Տեսակցությունը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին և 31-ին։
Երիտասարդների առողջական վիճակի մասին ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի
ներկայացուցիչը մանրամասներ հայտնել չկարողացավ, ասաց՝ կոնֆիդենցիալ տեղեկություն է։
Տղաների՝ 10 օր անց խոստացված վերադարձի մասին նույնպես ԿԽՄԿ-ն
տեղեկություններ նույնպես չունի․ իրենց լիազորությունների շրջանակում
չէ։ Եթե կողմերը պայմանավորվեն, իրենք կկազմակերպեն տեղափոխությունը։
«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն իրավունք չունի կողմերի հետ ձերբակալվածների
վերադարձի մասով պայմանավորվածություն ձեռք բերելու»,-ասաց Ամատունին։