12 Մայ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
20.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կատարը մեկնաբանել է Թրամփին գերթանկարժեք օդանավ նվիրելու հարցը

Կատարը մեկնաբանել է Թրամփին գերթանկարժեք օդանավ նվիրելու հարցը

ԱՄՆ-ում Կատարի մամուլի կցորդ Ալի Ալ-Անսարին Politico-ին ասել է, որ Կատարի իշխանությունները դեռ չեն որոշել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին 400 միլիոն դոլար արժողությամբ Boeing 747-8-ը նվիրե՞լ, թե՞ ոչ։

Ալ-Անսարիի խոսքով՝ հարցն այժմ քննարկվում է, և վերջնական որոշում դեռևս չի կայացվել։

Ավելի վաղ ամերիկյան ABC հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է ընդունել Boeing 747-8 ինքնաթիռը՝ որպես նվեր Կատարի թագավորական ընտանիքից։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Կատարը կարող է ինքնաթիռը հանձնել հաջորդ շաբաթ։ Թրամփն արդեն ստուգել էր ինքնաթիռը, երբ այն փետրվարին վայրէջք էր կատարել Ուեսթ Պալմ Բիչի օդանավակայանում։

Ռազմագերիներ