ABCMEDIA
Արցախում տեղի ունեցող փոփոխությունները սկսել են անհանգստացնել Բաքվի բարբարոսական վարչախմբին․ Վարդան Ոսկանյան

Արցախում տեղի ունեցող փոփոխությունները սկսել են անհանգստացնել Բաքվի բարբարոսական վարչախմբին․ Վարդան Ոսկանյան

Արցախի Հանրապետությունում
տեղի ունեցող զարգացումներն առայժմ նախնական փուլում են, բայց փոփոխությունները սկսել
են անհանգստացնել Բաքվի բարբարոսական վարչախմբին, որը թեև ջանում է քարոզչական տիրույթում
ցույց տալ, թե, իբր, իրավիճակն իր համար ամբողջովին հասկանալի ու վերահսկելի է, սակայն
քարոզչական գրվածքների տողատակերից երևում են իրար խառնվելու բացահայտ նշաններ։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ
Վարդան Ոսկանյանը։

«Սա առնվազն ավելի
բարվոք ստարտային պայմաններ է ստեղծելու Արցախի Հանրապետության նոր իշխանության համար,
որոնք սակայն դեռ պետք է կարողանալ օգտագործել։

Մեկ այլ կարևոր հանգամանք ևս պետք է անպայմանորեն ընդգծել,
և դա այն է, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը շատ վատ է տեղեկացված և գրեթե չի հասկանում
Արցախի Հանրապետության ներսում առկա քաղաքական իրավիճակն ու գործընթացները, ինչը ևս
մեզ համար հաջողություններ գրանցելու պատուհան է, որից նույնպես պետք է օգտվել», –
գրել է Ոսկանյանը։