ABCMEDIA
Իրանական հետախուզությունը «Մոսադին» մեղադրել է ռազմարդյունաբերական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու համար

Իրանական հետախուզությունը «Մոսադին» մեղադրել է ռազմարդյունաբերական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու համար

 Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների հետախուզական
ծառայությունը հայտարարել է, որ իսրայելական արտաքին հետախուզական «Մոսադ» ծառայությունը
Իրանի պաշտպանական համալիրի օբյեկտների նկատմամբ դիվերսիաներ է նախապատրաստել։ Այս
մասին գրում է
Tasnim
գործակալությունը։

Նշվում է, որ անմիջականորեն «Մոսադի» կողմից ղեկավարվող   հանցավոր խմբի անդամները ցանկացել են  խափանել Իրանում հրթիռների արձակումը` մատակարարելով
անորակ և խոտանված մասեր, ինչի հետևանքով հրթիռները պետք է պայթեին՝ հենց արձակելիս։

Իրանական հետախուզությունը ձերբակալել է դիվերսիայի մեջ կասկածվող բոլոր անձանց։