
Մեքսիկայի քաղաքապետի թեկնածուն սպանվել է նախընտրական հանրահավաքի ժամանակ
Կիրակի երեկոյան քաղաքապետի թեկնածուի և ևս երեք անձի սպանությունից հետո Մեքսիկայի Վերակրուս նահանգում որպես տոնական քարոզարշավ սկսված երթը արագ վերածվել է ահաբեկչության․ գրում է CNN–ը։
Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման մեջ երևում էր, թե ինչպես է քաղաքապետի թեկնածու Եսենիա Լարա Գուտիերեսը ողջունում քաղաքի բնակիչներին։ Այնուհետև լսվում է մոտ 20 կրակոց։
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը երկուշաբթի առավոտյան մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է հարձակման մասին լուրը և նշել, որ դեռևս որևէ տեղեկություն չունի դրդապատճառների մասին: Շեյնբաումը հավելել է, որ կառավարությունը կապի մեջ է Վերակրուս նահանգի պաշտոնյաների հետ և անհրաժեշտության դեպքում առաջարկել է դաշնային աջակցություն, այդ թվում՝ կապ հաստատել նահանգի գլխավոր դատախազի գրասենյակի հետ:
Իշխանությունները դեռևս հետաքննում են դեպքը և խոստանում արդարադատության հաստատում։
«Ոչ մի պաշտոն մարդկային կյանքի գին չունի», – X-ի գրառման մեջ նշել է Վերակրուսի նահանգապետ Ռոսիո Նալեն։ «Մենք կգտնենք նրանց, ովքեր պատասխանատու են Տեքսիստեպեկում Մորենայի թեկնածուի և նրա կողմնակիցների այս վախկոտ սպանության համար»։