ABCMEDIA
Արցախի փոխարտգործնախարարն ու Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Արցախի փոխարտգործնախարարն ու Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Օգոստոսի 31-ին Արցախի
 ԱԳ  նախարարի պարտականությունները կատարող Պարույր Հովհաննիսյանը
ընդունել է Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի
հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին, տեղեկացնում է ԱԳՆ-ն։ 

Հանդիպման ընթացքում
քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարմանն
ուղղված գործադրվող ջանքերը։

«Տարածաշրջանում կայունության հաստատման տեսանկյունից վերահաստատվել
է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը
և Լաչինի միջանցքի վերագործարկումը»,- ասված է հաղորդագրության մեջ։