
Զելենսկին Պուտինին մեղադրել է Թուրքիայի բանակցություններին «փոխարինող անձինք» ուղարկելու համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին Թուրքիայում կայանալիք բանակցություններին «փոխարինող անձինք» ուղարկելու համար․ գրում է BBC–ն։
Զելենսկին այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Մոսկվան հայտարարել է, որ Պուտինը անձամբ չի մասնակցի հանդիպմանը։ Միևնույն ժամանակ, Անկարա նոր ժամանած Զելենսկին Պուտինին մարտահրավեր էր նետել՝ ասելով, որ բանակցություններին կմասնակցի միայն այն դեպքում, եթե Պուտինը այնտեղ լինի։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների միջև հանդիպումը նախատեսված է այսօր։