
Արտակ Բեգլարյանն ազատվել է պետնախարարի խորհրդականի պաշտոնից
Իմ դիմումի համաձայն՝ այսօր ես ազատվել եմ պետնախարարի խորհրդականի
պաշտոնից․ տեղեկացրել է Արտակ Բեգլարյանը։
«Ես ինքս իմ դիրքորոշումներն ու առաջարկներն
եմ ունեցել թե՛ այսօրվա և թե՛ նախընթաց ներքին ու արտաքին զարգացումների վերաբերյալ,
որոնք ներկայացրել եմ Նախագահին ու պետնախարարին՝ ընդգծելով պետական համակարգի կայունության
ու արդյունավետության անընդհատ անհրաժեշտությունը:
11-ամյա հանրային ծառայության ողջ ընթացքում
իմ արժեքների, սկզբունքների, գիտելիքների ու կարողությունների առավելագույն չափով նվիրվել
եմ Արցախի Հանրապետությանը և Հայ ժողովրդին ծառայելու իմ առաքելությանը: Իսկ պետնախարարի
խորհրդականի կարգավիճակում վերջին ամիսներին փաստացի համակարգել եմ տեղեկատվական աշխատանքները,
ինչպես նաև հնարավորինս աջակցել եմ արտաքին քաղաքական և միջազգային իրավական ջանքերի
կյանքի կոչմանը»,-գրել է նա:
Նա շնորհակալություն է հայտնել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին
և պետնախարարի պաշտոնից ազատված Գուրգեն Ներսիսյանին, և համբերություն ու վճռականություն
մաղթել ժողովրդին՝ պետականությունն ու Հայրենիքը պահպանելու և հաջորդ սերունդներին
ժառանգելու ծանրագույն առաքելության մեջ: