18 Մայ
2025
25.1° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացվել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացվել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ

Մայիսի 14-ին  գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 2 արծաթափայլ եղևնի. գրում է shamshyan.com-ը:

Գողության հետևանքով Երևան համայնքին պատճառվել է 150,000 դրամի վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Ռազմագերիներ