
Գազան հայտնել է վերջին 24 ժամում ավելի քան 150 զոհի մասին
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով ավելի քան 150 մարդ է զոհվել, մոտ 460-ը՝ վիրավորվել․ հայտնել է Գազայի առողջապահական գերատեսչությունը:
Աղբյուրի տվյալներով՝ անցած օրվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ են տեղափոխվել 459 վիրավոր և 153 զոհվածի մարմին։
Բացի այդ, գերատեսչությունում նշել են, որ իսրայելական հարձակումների հետևանքով անհայտ թվով զոհերի աճյուններ էլ մնում են փլատակների տակ, փողոցներում և ճանապարհներին, իսկ շտապօգնության բրիգադներն ու փրկարարները հասանելիություն չունեն այդ հատվածներին: