27 Նոյ
2024
4.4° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ասկերանի քաղաքապետարանը կոչ է արել շտապ հավաքվել՝ ադրբեջանական բեռնատարների մուտքը կանխելու համար

Ասկերանի քաղաքապետարանը կոչ է արել շտապ հավաքվել՝ ադրբեջանական բեռնատարների մուտքը կանխելու համար

Ասկերանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ քաղաքացիներին
հորդորելով շտապ հավաքվել՝ թույլ չտալու ադրբեջանական բեռնատարների մուտքն Արցախ։

«Մենք չպետք է թողենք թշնամին անցնի Ասկերանով։ Ինչքան հնարավոր
է շուտ եկեք դեպի Տանկ հուշարձան»,- հայտնել են քաղաքապետարանից։

Հիշեցնենք, որ արդեն երկու է Ասկերանի բնակիչները հերթապահում են
Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին՝ փորձելով կանխել Ադրբեջանի կողմից որպես «հումանիտար
օգնություն» ուղարկված 40 տոննա ալյուրի մուտքն Արցախ։

Քաղաքացիները թույլ չեն տալիս օգտագործել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը՝
նշելով, որ իրենց միայն մեկ ճանապարհ է պետք՝ Արցախը մայր հայրենիքին կապող Բերձորի
միջանցքը։