20 Մայ
2025
24.2° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ը, հետևելով Թրամփի օրինակին, չեղյալ կհայտարարի Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները

ԵՄ-ը, հետևելով Թրամփի օրինակին, չեղյալ կհայտարարի Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները

ԵՄ արտաքին գործերի նախարարները մտադիր են վերացնել Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները. հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը ԵՄ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։

«Մենք մտադիր ենք այսօր վերացնել Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները», – հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պարսից ծոց կատարած ուղևորության ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆն կվերացնի Սիրիայի նկատմամբ երկարատև պատժամիջոցները։ Ռիադում ելույթ ունենալով՝ Թրամփը նշել է, որ գործում է Սաուդյան Արաբիայի փաստացի կառավարիչ՝ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի կողմից պատժամիջոցները չեղարկելու խնդրանքով։ Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալՇիբանին X-ում գրառում էր կատարել՝ նշելով, որ նախատեսված քայլը «նոր սկիզբ» է Սիրիայի վերակառուցման ճանապարհին։

Ռազմագերիներ