
Իսրայելն ուժգին հարված է հասցրել Գազային, կան տասնյակ զոհեր
Գազայի հատվածում Իսրայելի կողմից երեքշաբթի գիշերը իրականացված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 43 մարդ․ հաղորդում է Al Jazeera-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ամենաուժեղ հարվածները հասցվել են Գազա քաղաքին և անկլավի կենտրոնական շրջաններին։
Ընդհանուր առմամբ, ըստ Al Jazeera-ի, երկուշաբթի Գազայում Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհվել է 126 մարդ։