
Իրանում հիշատակել են նախագահ Ռաիսիի և արտգործնախարար Աբդոլահիանի մահվան տարելիցը
Թեհրանի Իմամ Խոմեյնիի Հոսեյնիե արարողությունների անցկացման վայրում մայիսի 20-ին տեղի է ունեցել Իրանի լուսահոգի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրան ուղեկցող պաշտոնյաների մահվան առաջին տարելիցի հիշատակի արարողություն․ հայտնում է Mehr գործակալությունը։
Հիշատակի արարողությունը տեղի է ունեցել Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի ներկայությամբ։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել էին 2024 թ․ մայիսի 19-ին Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Դիզմար անտառում։ Նախագահ Ռաիսիին և նրան ուղեկցող պատվիրակությանը տեղափոխող ուղղաթիռը վթարի էր ենթարկվել, երբ նրանք վերադառնում էին Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։
Կործանված ուղղաթիռում գտնվող ութ հոգուց ոչ մեկը ողջ չէր մնացել։