«Հայաքվեն» ստորագրությունները հանձնեց ԿԸՀ-ին
«Հայաքվե» նախաձեռնությունն այսօր ԿԸՀ-ին է հանձնում իր կողմից
հավաքված 58000 ստորագրությունը, որից հետո նախաձեռնության անդամները պատրաստվում են
նախագիծը մտցնել ԱԺ։
«Ստորագրությունները պաշտոնապես հանձնում ենք
ԿԸՀ-ին։ Սա մի քիչ երկար գործընթաց է, և մարդիկ տարակուսում են, թե ինչու է այդքան
երկար տևում, բայց, ցավոք, դա օրենքով է պայմանավորված։ Մենք, նույնիսկ, սահմանված
ժամկետից շուտ ենք հանձնում»,-լրագրողների հետ զրույցում նշել է «Հայաքվե» նախաձեռնության
համակարգող Ավետիք Չալաբյանը։
Չալաբյանի վստահեցրել է, որ իրենք թվայնացրել
և հաշվել են բոլոր ստորագրություններն․ սխալները կազմել են ընդամենը 0,5 տոկոս։
«Մենք վստահ ենք, որ ԿԸՀ-ն չի կարողանալու
մերժել քաղաքացիներին։ Մենք այսօր կհանձնենք ստորագրությունները։ Դրանք վավերացնելու
համար ԿԸՀ-ն կունենա մեկ ամիս ժամանակ։ Այն պահից սկսած, երբ մենք ԿԸՀ-ից ստանանք վավերացումը,
այդ ստորագրություններով օրենքի նախագծով կմտնենք Ազգային Ժողով։ Դա է լինելու այս
գործողության կուլմինացիան։ Մենք վճռական ենք տրամադրված»,-ասել է Չալաբյանը։