22 Մայ
2025
28° c ԵՐԵՎԱՆ
15.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կանխվել է հայրասպան երիտասարդի ինքնասպանությունը

Կանխվել է հայրասպան երիտասարդի ինքնասպանությունը

Մայիսի 22-ի վաղ առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից. հայտնում է ՆԳՆ-ն:

Պարեկներն ու փրկարարները կանխել են ինքնասպանությունը. երիտասարդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։

Հնարավոր ինքնասպանության պատճառն այն էր, որ դեպքից քիչ առաջ երիտասարդը սպանել էր իր հորը։

Քրեական, համայնքային ոստիկաններն ու փրկարարները Էջմիածնի Խորենացու փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել են 22-ամյա երիտասարդի հոր՝ 1960 թվականին ծնված Գրիգորի Գրիգորյանի դին՝ նախնական տվյալներով կտրած-ծակած վնասվածքներով։ Դիակի վրա առկա են եղել թղթադրամներ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ռազմագերիներ