ABCMEDIA
120 000 հայ անելանելի վիճակում է Ալիևի պատճառով, մինչդեռ Արևմուտքը ոչինչ չի անում և աչքով է անում  նրան․ Կանադացի սենատոր

120 000 հայ անելանելի վիճակում է Ալիևի պատճառով, մինչդեռ Արևմուտքը ոչինչ չի անում և աչքով է անում նրան․ Կանադացի սենատոր

Կանադայի
սենատի անդամ, Կանադայի սենատի նախկին խոսնակ Լեո Հուսակոսը խոսել է Արցախում ստեղծված
հումանիտար ճգնաժամի մասին։

«Ավելի քան 120 000 էթնիկ հայ անելանելի վիճակում է հայտնվել Ադրբեջանի բռնապետ Իլհամ
Ալիևի պատճառով, մինչդեռ Արևմուտքը ոչինչ չի անում և աչքով  է անում  նրան: Սա ամոթալի է», – գրել է սենատորը իր X (նախկինում՝
թվիթեր) սոցիալական կայքի էջում։