
Կոչ եմ անում Ֆրանսիային ընդունել բանաձև՝ միջանցքը մարդասիրական նպատակներով անհապաղ բացելու մասին․ ֆրանսիացի պատգամավոր
Ֆրանսիայի
Սենատում «Հանրապետական» խմբակցության ղեկավար
Բրունո Ռետայոն իր թվիթերյան գրառմամբ Ֆրանսիային կոչ է արել Լաչինի միջանցքը բացելու
վերաբերյալ բանաձև ընդունել։
«Կանգնելով արգելափակված Լաչինի միջանցքի առջև՝ կոչ եմ անում Ֆրանսիային ընդունել բանաձև՝ միջանցքը
մարդասիրական նպատակներով անհապաղ բացելու մասին, որը կտրել է ավտոկրատ Ալիևն անցյալ
տարվա դեկտեմբերին։ Նրա գլխավորած ցեղասպան
քաղաքականությանը, որը դատապարտվել է ՄՔԴ նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի և
ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի
նախկին փորձագետ Խուան Մենդեզի կողմից, պետք է վերջ դրվի: Շտապե՛ք», – գրել է Ռետայոն։