ABCMEDIA
Կոչ  եմ անում Ֆրանսիային ընդունել  բանաձև՝ միջանցքը մարդասիրական նպատակներով անհապաղ բացելու մասին․  ֆրանսիացի պատգամավոր

Կոչ եմ անում Ֆրանսիային ընդունել բանաձև՝ միջանցքը մարդասիրական նպատակներով անհապաղ բացելու մասին․ ֆրանսիացի պատգամավոր

Ֆրանսիայի
Սենատում «Հանրապետական»  խմբակցության ղեկավար
Բրունո Ռետայոն իր թվիթերյան գրառմամբ Ֆրանսիային կոչ է արել Լաչինի միջանցքը բացելու
վերաբերյալ բանաձև ընդունել։

«Կանգնելով արգելափակված Լաչինի միջանցքի առջև՝  կոչ եմ անում Ֆրանսիային ընդունել բանաձև՝ միջանցքը
մարդասիրական նպատակներով անհապաղ բացելու մասին, որը կտրել է ավտոկրատ Ալիևն անցյալ
տարվա դեկտեմբերին։   Նրա գլխավորած ցեղասպան
քաղաքականությանը,  որը դատապարտվել է ՄՔԴ  նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի և
ցեղասպանության կանխարգելման  հարցերով ՄԱԿ-ի
նախկին փորձագետ Խուան Մենդեզի կողմից, պետք է վերջ դրվի: Շտապե՛ք», – գրել  է Ռետայոն։