22 Մայ
2025
21.3° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքի կապակցությամբ ձերբակալվել է մեկ անձ

ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքի կապակցությամբ ձերբակալվել է մեկ անձ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ Երևան քաղաքի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ. հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Քրեական վարույթով նախաքննության ընթացքում ձերբակալվել է մեկ անձ. հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել և իրականացվում են օպերատիվ–հետախուզական և ապացուցողական գործողություններ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ռազմագերիներ