23 Մայ
2025
25.2° c ԵՐԵՎԱՆ
9.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը կասեցրել է Հարվարդի համալսարանի՝ օտարերկրյա ուսանողների ընդունելության ծրագիրը

Թրամփը կասեցրել է Հարվարդի համալսարանի՝ օտարերկրյա ուսանողների ընդունելության ծրագիրը

Դոնալդ Թրամփի վարչակազմը կասեցրել է Հարվարդի համալսարանում օտարերկրյա ուսանողների ընդունելության ծրագիր։

ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հայտնել է, որ իրենք նամակ են ուղարկել Հարվարդի համալսարան և տեղեկացրել են իրենց որոշման մասին։

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօրվանից Հարվարդի համալսարանի ուսանողական փոխանակման ծրագրի վկայականը չեղարկվել է»,- X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ գրել է նախարարը։

Նա նշել է, որ Թրամփի վարչակազմը Հարվարդին պատասխանատու է համարում իր համալսարանում բռնության և հակասեմականության խրախուսման, ինչպես նաև Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ համակարգման համար։

«Հարվարդը բազմաթիվ հնարավորություններ ուներ ճիշտ բան անելու, բայց նրանք որոշեցին չանել դա։ Օրենքը չպահպանելու համար համալսարանը կորցրեց ուսանողական փոխանակման ծրագրի վկայականները»,- գրել է Նոեմը։

Հիշեցնենք, որ Թրամփի վարչակազմը որոշել է սառեցնել Հարվարդին շնորհված 2.2 միլիարդ դոլարի ֆինանսավորումը և 60 միլիոն դոլարի պայմանագիրը։ Համալսարանը դատական հայց էր ներկայացրել որոշումը կասեցնելու համար՝ պնդելով, որ դաշնային կառավարությունը անօրինական կերպով սառեցնում է միջոցները։

Ռազմագերիներ