ABCMEDIA
Ստրասբուրգի քաղաքապետն անընդունելի է համարում Արցախի ժողովրդի գոյության իրավունքի ոտնահարումը

Ստրասբուրգի քաղաքապետն անընդունելի է համարում Արցախի ժողովրդի գոյության իրավունքի ոտնահարումը

Արցախում հումանիտար իրավիճակը օրըստօրե դառնալու է էլ ավելի բարդ։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին
հայտարարել է Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը, որը Ֆրանսիայի մի շարք շրջանների
ներկայացուցիչների հետ ժամանել է Հայաստան դեպի Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելու
նպատակով:

 Նա ներկայացրել է այն երկու պատճառները, որոնք դրդել են իրեն մասնակցել այս նախաձեռնությանը։

 «Առաջինը՝ գործելու հրատապությունն է։ Արցախի արտաքին գործերի նախարարը մեզ ասել
է, որ երկու օրվա ալյուրի պաշար է մնացել։ Օրըստօրե իրավիճակը դառնալու է էլ ավելի
բարդ։

 Երկրորդ պատճառն այն է, որ Ստրասբուրգը Եվրոպայի մայրաքաղաքն է, Ստրասբուրգում
է տեղակայված Եվրոպայի խորհուրդը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Եվ մենք
ուղերձ ենք հղում Ֆրանսիայի նախագահին, նաև եվրոպական այլ հաստատություններին, ներառյալ
Եվրոպայի խորհրդին։

 Որպես 1915 թվականի ցեղասպանությունից փրկվածների թոռ և ծոռ՝ ինձ համար անընդունելի
է, որ այսօր ևս ոտնահարվում է ժողովրդի արժանապատիվ ապրելու իրավունքը և պարզապես գոյության
իրավունքը»,- ասել է Բարսեղյանը։