Զելենսկիի կինը օգնության խնդրանքով դիմել է Եվրոպային
Արևմտյան օգնության
տեմպերի դանդաղումը «մահացու վտանգ» է ներկայացնում Ուկրաինայի համար։ Այս մասին հայտարարել
է Ուկրաինայի նախագահի կինը՝ Ելենա Զելենսկայան։ Նա BBC-ի եթերում դիմել է Արևմուտքին՝
խնդրելով շարունակել օգնել Ուկրաինային։
«Մենք իսկապես օգնության կարիք ունենք, այն մեզ շատ է անհրաժեշտ։
Մեզ ցավ են պատճառում այն ազդակները, որ Ուկրաինային
օգնելու մեծ ցանկությունը կարող է մարել», – ասել է Զելենսկայան։