20 Նոյ
2024
8.4° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայում հրադադար պահանջող բանաձևի վրա ԱՄՆ-ի վետոյից հետո մարտերը սաստկացել են

Գազայում հրադադար պահանջող բանաձևի վրա ԱՄՆ-ի վետոյից հետո մարտերը սաստկացել են

ԱՄՆ-ի կողմից Գազայի
հատվածում հրադադարի պահանջով ՄԱԿ-ի բանաձևի վրա վետո դնելուց հետո Իսրայելը հարվածել
է Գազայի հատվածին՝ հյուսիսից հարավ: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:

ՄԱԿ-ի անվտանգության
խորհրդի 15 անդամներից 13-ը կողմ էին քվեարկել բանաձևին, որը կոչ է անում անհապաղ մարդասիրական
հրադադար հաստատել:  Բանաձևի վրա վետո էր դրել
Վաշինգտոնը, Մեծ Բրիտանիան ձեռնպահ էր մնացել։ Անցյալ շաբաթ հրադադարի ավարտից հետո
Իսրայելը ընդլայնել է իր հարձակումը՝ հարձակում սկսելով հարավային Խան Յունիս քաղաքի
վրա: Միաժամանակ երկու կողմերն էլ հաղորդել են հյուսիսում մարտերի մեծ աճի մասին:

Նշվում է, որ Գազայի 2.3 մլն բնակիչների ճնշող մեծամասնությունն
արդեն ստիպված լքել են իրենց տները: Ամբողջ տարածքով մարտեր են ընթանում, բնակիչները
և ՄԱԿ-ի գործակալությունները ասում են, որ այժմ գործնականում անվտանգ տեղ չկա, թեև
Իսրայելը վիճարկում է դա: