
Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սայիդ Խաթիբզադեի հետ
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սայիդ Խաթիբզադեի հետ։
ՀՀ ԱԳ նախարարը և Իրանի ԱԳ նախարարի տեղակալը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների, խաղաղության ու կայունությանն ուղղված ջանքերի շուրջ: Երկուստեք ընդգծվել է տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության անվերապահ հարգման հարցում սկզբունքային մոտեցումը: