30 Մայ
2025
26.2° c ԵՐԵՎԱՆ
18.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մանկական վիրաբույժը մեղավոր է ճանաչվել հարյուրավոր երեխաների նկատմամբ սեռական բռնություն կատարելու համար

Մանկական վիրաբույժը մեղավոր է ճանաչվել հարյուրավոր երեխաների նկատմամբ սեռական բռնություն կատարելու համար

299 մարդու նկատմամբ կիրառված սեռական բռնության համար մեղադրվող Ֆրանսիացի նախկին վիրաբույժը դատապարտվել է առավելագույնը 20 տարվա ազատազրկման․ գրում է BBC-ն։

74-ամյա Ջոել Լե Սկուարնեկ անունով վիրաբույժը խոստովանել է, որ 1989-ից 2014 թվականներին սեռական բռնություն է գործադրել հարյուրավոր հիվանդների, հիմնականում երեխաների նկատմամբ։

Ըստ դատարանի՝ նախկին վիրաբույժի թիրախում հատկապես եղել են խոցելի և հանգստացնողների ազդեցության տակ գտնվող հիվանդները։

Լե Սկուարնեկը համարվում է Ֆրանսիայի ամենամեծ թվով մանկապղծություններ իրականացրած մարդը։

Ռազմագերիներ