30 Մայ
2025
27.4° c ԵՐԵՎԱՆ
19.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կրակոցներ՝ սահմանին. պատերազմի և խաղաղության խաչմերուկում

Կրակոցներ՝ սահմանին. պատերազմի և խաղաղության խաչմերուկում

Կառավարության ղեկավարն օրն սկսում է ազգային արժեքները վիրավորելով, իշխանական մյուս անդամներն ավարտում՝ ադրբեջանի կակոցների թեման բթացնելով։ Գիշերը թշնամին կրակում է տանդ վրա, բայց պաշտոնյաներն ասում են՝ «խուճապ չկա»: Խոզնավարում Ադրբեջանի կրակոցներից վնասվել է բնակելի տուն։ Բայց ՔՊ֊ական պատգամավորը վստահեցնում է՝ լուրջ բան չկա, պարզապես կրակոցի ձայներն են լսվում։ Ասում են՝ այդ հատվածում՝ ադրբեջանական գյուղերում մարդիկ չեն ապրում, իրենց կրակոցները մեզ չեն ուղղված։ Իսկ եթե լսվում է՝ «դե սովորեք»։

Մյուսն էլ ասում է՝ եթե համարժեք արձագանքենք, էսկալացիա կլինի։

Այսինքն՝ այո կրակում են, բայց չպիտի պատասխանենք, որ նորից չկրակեն։ Ինչպե՞ս է պաշտոնական Երևանը խաղաղության պայմանագրի հույսով քողարկում թշնամու ագրեսիան:

Ռազմագերիներ