ABCMEDIA
ՄԻԵԴ-ը մերժել է Վագիֆ Խաչատրյանին առևանգելու գործով Ադրբեջանի դեմ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու մասին Հայաստանի պահանջը

ՄԻԵԴ-ը մերժել է Վագիֆ Խաչատրյանին առևանգելու գործով Ադրբեջանի դեմ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու մասին Հայաստանի պահանջը

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ
Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը, տեղեկանում
ենք Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից։

 «Միևնույն ժամանակ Դատարանն իր որոշման մեջ նշել է, որ շարունակում
է ուժի մեջ մնալ դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված եւ նույն թվականի նոյեմբերի
3-ին ընդլայնված միջանկյալ միջոց կիրառելու որոշումը, որի ուժով Ադրբեջանը պարտավորվում
է կատարել իր կոնվենցիոն պարտավորությունները։ Եվրոպական դատարանը պարտավորեցրել է
նաև Ադրբեջանին տեղյակ պահել Վագիֆ Խաչատրյանի ընդհանուր վիճակի և ընթացող քրեական
վարույթի մասին»,- նշված է հաղորդագրությունում։