ABCMEDIA
Նախկինում` Ադրբեջանի համար «անցանկալի անձ», այժմ՝ պատանդ

Նախկինում` Ադրբեջանի համար «անցանկալի անձ», այժմ՝ պատանդ

2013 թվականից Ադրբեջանը հրապարակել է այն անձանց ցուցակը, որոնց մուտքը երկիր արգելված է: Այս «սև ցուցակը» պարբերաբար թարմացվում է:

Պատճառը՝ Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության և այսպես կոչված պետական սահմանների մասին օրենքի խախտումն էր։ Ըստ այդմ՝ առանց իրենց թույլտվության Արցախ այցելողները հայտնվում էին այդ ցուցակում: Սկզբում ցանկում 330 անձ էր ներառված: Թիվը, սակայն, տարեցտարի աճեց՝ հասնելով 698-ի։ Այս ցանկում շատ հայտնի և աշխարհահռչակ մարդիկ կան՝ սկսած երգիչներից, դերասաններից, մինչև քաղաքական գործիչներ և լրագրողներ։ Ստացվում է՝ Ադրբեջանը աշխարհին ստիպում էր շարժվել իր սահմանադրությամբ։

Միջազգային հանրությունն այս երևույթին լուրջ չէր վերաբերվում. Լուրջ չի ընկալում նաև հիմա, երբ Ադրբեջանը շարունակում է նույն ճանապարհը, միայն թե ավելի վտանգավոր քայլերով։ Եթե նախկինում կարող էինք անցանկալի անձ դառնալ Ադրբեջանում, հիմա կարող ենք դառնալ պատանդ այդ երկրում։

 Մանրամասները՝ տեսանյութում։