05 Հնս
2025
28.3° c ԵՐԵՎԱՆ
16.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուրանի հարստացման արգելքը մեզ համար «կարմիր գիծ» է. Արաղչի

Ուրանի հարստացման արգելքը մեզ համար «կարմիր գիծ» է. Արաղչի

Իրանը պնդում է իր տարածքում ուրանը հարստացնելու հնարավորության մասին՝ չնայած դրանից հրաժարվելու Թրամփի պահանջներին․ Mehr գործակալության փոխանցմամբ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Ուրանի հարստացման հարցը մեր տարածքում կարմիր գիծ է։ Սա իրականություն է, որը, կարծում եմ, բոլոր երկրները գիտակցել են։ Հարստացումը իրանցիների համար ազգային հպարտության ու պատվի հարց է դարձել», – ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Թեհրանը մտադիր չէ որևէ մեկից թույլտվություն խնդրել ուրանի հարստացման գործընթացը շարունակելու համար:

Ռազմագերիներ