Վանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է
Թուրքիայի ներկայիս տարածքում գտնվող Վան նահանգի Իփեքյոլուի շրջանի Բաքրաչլը գյուղի
հայկական Վարագավանք վանական համալիրը ոչնչացման եզրին է: Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել
է միայն պատերն են ու քարերը: Համալիրից կիսով չափ պահպանվել է միայն մեկ եկեղեցի,
որը նույնպես փլուզման եզրին է:
Ներկայումս եկեղեցին գտնվում է գյուղում
ապրող 63 տարեկան քուրդ մի հովվի հոգածության ներքո:
Նշվում է,որ վանական համալիրը ոչ մի իշխանության օրոք երբևիցե չի վերանորոգվել
և պետության կողմից մատնված է թողտվության:
Միայն Վանում 100-ից ավելի եկեղեցի կա, որոնցից սակայն վերանորոգվել է Վանա լճի
4 կղզիներից Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին և Էդրեմիտում (Արտամետ) գտնվող Սուրբ
Աստվածածին եկեղեցին:
Նշենք, որ Վարագավանքը կառուցել է 7-րդ դարում պատմական Վասպուրականի նահանգում՝
Վան քաղաքի հարավարևելյան հատվածում՝ Վարագա լեռան արևմտյան լանջին։ Նախկինում
եղել է Վանի արքեպիսկոպոսի նստավայրը։