ABCMEDIA
Վանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է

Վանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է

Թուրքիայի ներկայիս տարածքում գտնվող Վան նահանգի Իփեքյոլուի շրջանի Բաքրաչլը գյուղի
հայկական Վարագավանք վանական համալիրը ոչնչացման եզրին է: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել
է միայն պատերն են ու քարերը: Համալիրից կիսով չափ պահպանվել է միայն մեկ եկեղեցի,
որը նույնպես փլուզման եզրին է:

Ներկայումս եկեղեցին գտնվում է   գյուղում
ապրող 63 տարեկան քուրդ մի հովվի հոգածության ներքո:

Նշվում է,որ վանական համալիրը ոչ մի իշխանության օրոք երբևիցե չի վերանորոգվել
և  պետության կողմից մատնված է թողտվության:

Միայն Վանում 100-ից ավելի եկեղեցի կա, որոնցից սակայն վերանորոգվել է Վանա լճի
4 կղզիներից Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին և Էդրեմիտում (Արտամետ) գտնվող Սուրբ
Աստվածածին եկեղեցին:

Նշենք, որ Վարագավանքը կառուցել է 7-րդ դարում պատմական Վասպուրականի նահանգում՝
Վան քաղաքի հարավարևելյան հատվածում՝ Վարագա լեռան արևմտյան լանջին։
Նախկինում
եղել է Վանի արքեպիսկոպոսի նստավայրը։