
Ինչպե՞ս են օձերը հայտնվել Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում
Արարատ համայնքի Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում օձեր են հայտնվել, 130 երեխա տարհանվել է, մանկապարտեզը 2-3 օր չի գործի․ ABC Media-ին փոխանցեց մանկապարտեզի տնօրեն Լուսինե Գալստյանը։
«Կոյուղուց են մտել, շատ չէին՝ մոտ 1-2 հատ։ Դերատիզացիոն կենտրոնից եկել են, ներարկումներ են արել։ Ամեն բան լավ է։ Երեխաները լավ են, ոչ մի վտանգավոր բան չկա»,- ասաց Լուսինե Գալստյանը։


