
Վայոց Ձորում նոր ընձառյուծ է երևացել՝ Աղասին
Զանգակատուն գյուղի «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում ֆոտոթակարդները հոկտեմբերի 9-ին և 13-ին արձանագրել են նոր ընձառյուծի․ հայտնում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղից։
«2025 թվականից ի վեր սա տարածքում գրանցված արդեն երկրորդ ընձառյուծն է։
Ընձառյուծին անվանել են Աղասի՝ ի պատիվ տարածքի խնամակալ Աղասիի, որի տեղադրած ֆոտոթակարդներն արձանագրել են կենդանուն և ով տարածքի պահպանության աշխատանքներում ներգրավված է դրա հիմնադրման՝ 2018 թվականից ի վեր»,- ասված է հաղորդագրությունում։


