
Աղվերանի անտառում ՌԴ քաղաքացի է կախվել
Երեկ մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 18:40-ի սահմաններում ՆԳՆ-ի Չարենցավանի բաժին է ահազանգել Ս. Մ.-ն՝ «Հայանտառ» ընկերության Հրազդանի ավագ անտառապետը, և հայտնել, որ Աղվերանի անտառում ծառից կախված մարմին է հայտնաբերել։
Ոստիկանները, որոնք ժամանել են Արզական-Աղվերան լեռնային նստավայր կոչվող տարածքի անտառային հատված, հայտնաբերել են դին և պարզել, որ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 22-ամյա Բոգդան Ս.-ն է։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- նշում է լրատվամիջոցը։


