
«Անկլավների» թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային տրամադրություն շոշափել․ Աբրահամյան
Այսպես կոչված անկլավների թեման դրա տարատեսակ «լուծումներով» ակտիվ շրջանառելով՝ իշխանությունը նախ փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել, երկրորդ՝ «գոլորշի բաց թողնել»․ գրում է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ավելին, Բաքվում արդեն գծել են, թե ինչպես են շարժվելու, ինչ են ՀՀ-ից խլելու կամ, ըստ իրավիճակի, ինչպես են գործելու:
ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթողական քաղաքականության փափուկ ընթացքը»,- նշում է նա։


