20 Հոկ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփն ու Վենսը հայտարարություններ են արել ուկրաինական հարցի մասին

Թրամփն ու Վենսը հայտարարություններ են արել ուկրաինական հարցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած պահի խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե Վաշինգտոնն ու Մոսկվան չկարողանան համաձայնության գալ ռուս-ուկրաինական հակամարտության լուծման ուղղությամբ։

ԱՄՆ նախագահը պարզաբանել է, որ Վաշինգտոնը շարունակում է բանակցությունները Մոսկվայի հետ։

Ամերիկացի առաջնորդը նաև նշել է, որ իր հանրապետական գործընկերների մեծ մասը հասկանում է առայժմ նոր պատժամիջոցներ չկիրառելու որոշումը։

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ։

«Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Եվ ես չեմ կարծում, որ այն պետք է միանա դաշինքին», - ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ